«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Էվերթոնի» նախկին հարձակվող Դոմինիկ Քալվերտ-Լյուինին հրավիրելով։ Անգլիացին լքել է «Թվերթոնի» շարքերը, որի կազմում խաղացել է ինը տարի։
Հարձակվողի պայմանագիրը լրացել է, և նա այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Լրագրող Ալան Նիքսոնի խոսքով՝ «Կարմիր սատանաները» հետաքրքրված են 28-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելով և արդեն սկսել են գործարքի շուրջ աշխատանքները։
Դոմինիկ Քալվերտ-Լյուինը «Էվերթոնի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 273 խաղում խփել է 71 գոլ։ 2020-ից 2021 թվականներին ֆուտբոլիստը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում խաղացել է 11 խաղ և խփել չորս գոլ։