Տանձուտ գյուղում այրվել է մոտ 3000 հակ անասնակեր


Հուլիսի 5-ին՝ ժամը 17:14-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00:05-ին։


Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր:

Դիտումների քանակ1

Leave a Comment