Գործող կառավարիչները 2018թ.-ից առ այսօր ոտնահարել, անտեսել կամ խտրական մոտեցման են ենթարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջները․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Հայաստանի ինքնիշխան պետականության Սահմանադրության 30-րդ տարելիցն է:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելով սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ինչպես նաև հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Օրվա խորհրդով, մեկ անգամ ևս վերընթերցեցի ՀՀ սահմանադրությունը՝ երկրի մայր օրենքը:

Գործող կառավարիչները 2018թ.-ից առ այսօր, տարբեր առիթներով ու պատճառներով, ոտնահարել, անտեսել կամ խտրական մոտեցման են ենթարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ, 28-րդ, 31-րդ, 41-րդ, 44-րդ, 51-րդ, 52-րդ, 63-րդ, 66-րդ, 71-րդ, 94-րդ, 123-րդ, 146-րդ, 164-րդ, 175-րդ, 191-րդ, 205-րդ հոդվածների պահանջները:

Թվարկվածը կարող է ոչ ամբողջական լինել, սակայն բխում են վերջին յոթ տարիների Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ հակաիրավական գործողություններից, որոնց մենք ականատես ենք եղել:

Երկրում ստեղծված իրավիճակը շտկելու և պետականազրկումից զերծ մնալու համար ՀՀ սահմանադրությունը տալիս է լեգիտիմ հնարավորություն՝ 115-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Բոլոր հիմքերը կան և անհրաժեշտ է լրջորեն զբաղվել իմպիչմենտի գործընթացով՝ բազում հայտարարությունների, ճեպազրույցների, «հարցուպատասխանների» և քննադատական ելույթների փոխարեն…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment