Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել ի պաշտպանություն արցախահայության Կոնգրեսի երկկուսակցական նամակ կազմելու ANCA-ի նախաձեռնությանը

Արմինֆո.Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը կոչ է արել աջակցել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախաձեռնությանը՝ կազմելու Կոնգրեսի երկկուսակցական նամակը, որը կոչ է անում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի պաշտպանությունն ապահովելու համար:

 

“Միացեք ANCA-ին և համառորեն կոչ արեք ԱՄՆ-ի ձեր ներկայացուցչին ստորագրել Կոնգրեսի երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում կոչ է արվում ԱՄՆ-ին շտապ քայլեր ձեռնարկել արդարությունն ու Արցախի հայ ժողովրդի և նրա մշակութային ժառանգության  պաշտպանությունն ապահովելու համար”, – գրել է Սնելը Twitter-ի իր միկրոբլոգում՝ զետեղելով ANCA-ի նախաձեռնության վերաբերյալ գրառումը:

Leave a Comment