Պաշտոնական․ Երևանի Արարատը մնաց առանց գլխավոր մարզչի — Armsport.am

Տիգրան Եսայանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը ավարտվել է։

Եսայանը թիմի ղեկը վերջին անգամ ստանձնել էր 2024 թվականի փետրվարին։ Այս ընթացքում «Արարատը» նրա գլխավորությամբ անցկացրել է 47 պաշտոնական հանդիպում՝ տոնելով 16 հաղթանակ, գրանցելով 9 ոչ-ոքի և կրելով 22 պարտություն։

Leave a Comment