Հուլիս 03,2025 20:50
Ռոսպոտրեբնադզորը Հայաստանից տեղեկատվություն է խնդրել «Կորովկա» պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելքի մտցնելու պատճառների մասին:
Կարգավորող մարմինը հայտնել է, որ անցկացված մոնիտորինգի շրջանակներում անվտանգության և որակի պահանջների (այդ թվում` ԵԱՏՄ կանոններով սահմանված) խախտման դեպքեր չեն գրանցվել։
Հայկական կողմից որևէ մեկնաբանություն չի ստացել նաև արտադրող ընկերությունը։ Արտադրողը կարծում է, որ շեղումներ կարող էին առաջանալ ոչ պատշաճ տեղափոխման կամ պահպանման պատճառով։
«Սպուտնիկ»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: