Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։
«Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման մեջ:
Հրապարակված գրաֆիկի համաձայն՝ մայիսին Ուկրաինայում աղքատության մակարդակը կազմել է 19.2%։
Հունիսին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նինա Յուժանինան հայտարարել էր, որ երկրի թոշակառուների 36.2%-ը ապրում է աղքատության գծից ցածր։