Հայաստանն ուղիղ ավիաչվերթներով կկապվի Իտալիայի հետ

Հայտնի են դարձել Wizz Air-ի՝ Հայաստանի մայրաքաղաքից Իտալիա չվերթների մանրամասները: Երևանից Նեապոլ չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 15-ից՝ շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Բարիից՝ հոկտեմբերի 26-ից՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Wizz Air-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վեչեշում։ Գործում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, ընկերությունն ունի բազաներ եվրոպական մի շարք օդանավակայաններում։

The post Հայաստանն ուղիղ ավիաչվերթներով կկապվի Իտալիայի հետ appeared first on Alphanews.

Leave a Comment