Հուլիս 02,2025 23:40
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.
«Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդուն իր կամքին հակառակ հավաքներին, բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:
Մարդու իրավունքի մի կոպտագույն խախտումը մարդու իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտման սպառնալիքով ոչ թե վերացնում է մարդու իրավունքի կոպտագույն խախտումը, այլ բազմապատկում է խախտումների քանակը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: