ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։
«Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել է «կոմունիստ խելագար»՝ ասելով, որ թույլ չի տա նրան «ավերել» քաղաքը։
«Հանգիստ եղեք, ես տիրապետում եմ բոլոր լծակներին և բոլոր խաղաքարտերին», – գրել է ԱՄՆ նախագահը։