Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։
Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան:
Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։
Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել էին անոմալ շոգի վտանգի մասին, որի պատճառով առաջիկա օրերին մայրցամաքի մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 աստիճանը։