Դիլիջան համայնքին է վերադարձվել 891,1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը․ վարչապետ









ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է «հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:

Ըստ այդմ՝ դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 85 միլիոն 935 հազար դրամ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment