Հայտնի է՝ ինչու է Մшկրոնը զանգահարել Պпւտինին

Դիտում ՝ 22 549

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը վկայում է ԵՄ երկրների կողմից իրանական խնդրի շուրջ բանակցություններին կրկին մասնակից դառնալու փորձի մասին, գրում է ֆրանսիական Le Parisien թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Այս հեռախոսազրույցը, ամեն դեպքում, վկայում է եվրոպական դիվանագիտության, մասնավորապես՝ Գերմանիայի , Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի եռյակի՝ Իրանում ուրանի հարստացման  հարցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ցանկության մասին», — ասվում է հոդվածում։

Ինչպես նշում է հրատարակությունը, զրույցից հետո երկու նախագահներն էլ պնդել են խնդիրը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար գործողությունները համակարգելու անհրաժեշտության վրա։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment