
Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է «Մարգարյան» ծննդատան գլխավոր տնօրեն։
Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հունիսի 30-ին տեղի ունեցավ ««Մարգարյան ծննդատուն» մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի որոշմամբ՝ հաստատվեց իմ նշանակումը որպես կենտրոնի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ։ Ուրեմն հուլիսի 1-ից անցնում եմ իմ՝ գլխավոր տնօրենի պարտականությունների կատարմանը։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՓԲԸ բաժնետերերին վստահության համար, նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս երկու ամիսների ընթացքում հավատացել, աջակցել և քաջալերել են ինձ։
Եղեք առողջ, երջանիկ, ունեցեք շատ երեխաներ, թոռներ, ծոռներ․․․մենք ձեր կողքին ենք»,- գրել է Խաչատրյանը։
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ