ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում. 2քելը ամրապնդեց համոզմունքը

Ցանկացած երկրում, որտեղ կրիտիկական ենթակառուցվածքի սեփականատերն ասի՝ ես ԹՔԱԾ ունեմ այդ ենթակառուցվածքի վրա, երկրի ղեկավարությունը ցտեսություն կասի այդ սեփականատիրոջը: Եթե չանի նման քայլ, կդատեն այդ իշխանությանը. Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Հիմա Կտրիճ Ներսիսյանի զինակից Սամվել Կարապետյանն առանց այն էլ տխուր վիճակում գտնվող ՀԷՑ-ի վերաբերյալ ասել է՝ թքած ունեմ դրա վրա: Իշխանությունն էլ՝ պրոբլեմ չկա, հաջողություն, եղբայր իմ «պատվական»: Մանավանդ որ ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում: Թքելը ամրապնդեց համոզմունքը:

Այսքանը, պարզ ու շիտակ»,- նշված է գրառման մեջ:

Leave a Comment