
«Ռուս պատգամավորներից մեկը հայտարարեց, որ տեղի ունեցողը հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին է հարվածում․ այս ձերբակալություններն ինչպե՞ս են հարվածում հայ-ռուսական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանին։
Սիմոնյանը պատասխանեց․ «Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել և տենց տպավորություն է մոտը եղել։ Իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները իրոք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։
Սիմոնյանը նշեց, որ կարող է ամեն ամիս Սամվել Կարապետյանը ծրարով 50 հազար դոլար փող է տվել, ու հիմա իրենք ասում են, որ նրա ընկերներն են։ «Թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն և մեր ներքին գործերով չզբաղվեն։ Ես համարում եմ, որ այս բաների հետևանքով մենք շատ լրջորեն պետք է քննարկենք ՀՀ տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը։ Եթե պետական ալիքները թույլ են տալիս իրենց խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ առնվազն պետք է փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- ասաց ԱԺ նախագահը։