
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը դիմելու է Ազգային ժողովին, լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ Սիմոնյանի՝ գլխավոր դատախազը դեռևս պաշտոնական գրություն չի ուղարկել, սակայն «սպասում է նման գրության»։
Սիմոնյանը չի հստակեցրել, թե ինչ քրեական գործի շրջանակներում է դատախազն առաջարկելու անձեռնմխելիությունից զրկել Արթուր Սարգսյանին։
ԱԺ-ը դեռ չի քննարկել պատգամավորներ Սերյան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի կողմից ավելի վաղ արված միջնորդությունը։