
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին վերահաստատել է, որ դիվանագիտության դռները երբեք փակ չեն լինի, սակայն միաժամանակ նշել, որ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է նախ համոզվել, որ Վաշինգտոնը նորից չի շահագործի բանակցությունները՝ ռազմական հարվածի համար նախապատրաստվելու նպատակով։
Անդրադառնալով ուրանի հարստացման ծրագրին նշել է, որ.
«Ուրանի հարստացման գործընթացը բարձր տեխնոլոգիական և գիտականորեն հիմնավորված ոլորտ է։ Եթե այս ոլորտին վնաս հասցվի կամ այն ոչնչացվի, մենք կարող ենք արագ վերականգնել կորուստները և վերացնել հետընթացը՝ նորից առաջընթացի հասնելու համար։ Հարստացման տեխնոլոգիաներն ու գիտելիքները հնարավոր չէ ոչնչացնել ռմբակոծություններով»։
«Մեր խաղաղ ատոմային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության աղբյուր։ Մենք հաղթահարել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմը, և այդ պատճառով ժողովուրդը չի հրաժարվի ուրանի հարստացումից։»
«Պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք մեր ուժն ու վճռականությունը՝ պաշտպանվելու հարցում, և ցանկացած ագրեսիայի դեպքում մենք նույն ոգով կշարունակենք»:
Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից