Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում․ «Դպրություն»

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը:  

Հայաստանի 6 հոգանոց թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 5 և Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 1 աշակերտներ:

Թիմը ղեկավարել է աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Վարդան Ասատրյանը։

«Դպրություն» հաղորդման հյուրերն են Օլիմպիադայի մասնակիցներ, մրցանակակիրներ Սամվել Խաչատրյանը, Էրիկա Հարությունյանը, Նարե Պողոսյանը, Հայկ Անտոնյանը, Սաթի Հայրապետյանը և Սարգիս Խաչատրյանը։

Leave a Comment