Ադրբեջանի դեսպանին կանչել է ՌԴ ԱԳՆ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների եւ ռուսաստանցի լրագրողների ապօրինի ձերբակալության պատճառով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւին կանչել են ԱԳՆ։

Գերատեսչությունը մտահոգված է լրագրողների հետ կապի բացակայությունից։ Հյուպատոսության աշխատակիցները դեռ չեն կարողանում նրանց հետ հանդիպել։

Ադրբեջանը «Սպուտնիկ Ազերբայջան» գործակալության Ռուսաստանի քաղաքացի ձերբակալված լրագրողներին համարում է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ։

Leave a Comment