Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից:

«Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները:

Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի: Սակայն ֆուտբոլիստները պետք է մրցակցեն միմյանց դեմ: Անցած մրցաշրջանում Դոկուն ու Սավինյոն հաղթեցին այդ մրցակցությունը»,-ասել է Գվարդիոլան Manchester City News-ին տված հարցազրույցում:

Leave a Comment