Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում Եվրոպա մայրցամաքի մեծ մասում

Անցյալ շաբաթվա վերջին ջերմաստիճանի կտրուկ բարձրացում է արձանագրվել Եվրոպա մայրցամաքի մեծ մասում և շատ երկրների իշխանություններ արտակարգ նախազգուշացումներ են տվել, քանի որ ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ և կարող է նոր ռեկորդներ սահմանել ։Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող  Էլ Գրանադո քաղաքում ջերմաստիճանը հասել է 46 աստիճան Ցելսիուսի։ Պորտուգալիայի, Իտալիայի և Խորվաթիայի որոշ հատվածներում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել, նախազգուշացումներ են հայտարարվել նաև Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հունգարիայում, Սերբիայում, Սլովենիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: Մասնագետները զգուշացնում են, որ նման ծայրահեղ եղանակային երևույթները ավելի հաճախակի են դառնում կլիմայի փոփոխության պատճառով: 

Leave a Comment