Ռուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։
Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել է Ադրբեջանի ԱԳՆ ու ուժային կառույցներ, սակայն դեռևս պատասխան չի ստացվել։
Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր իրավապահ մարմինների կողմից «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում գործողություն իրականացնելու մասին։