ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված  բացառիկ հարցազրույցում։  ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, հավանաբար երեք հիմնական՝ գումարած մեկը», – ասել է նա։ Միևնույն ժամանակ,  ամերիկայի առաջնորդը չի հավատում, որ Թեհրանը կարողացել է հանել հարստացված ուրանը իր միջուկային օբյեկտներից, նախքան ԱՄՆ-ի կողմից հարվածները սկսելը։

Leave a Comment