Մեսսին պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ֆուտբոլիստների հետ — Armsport.am

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում ՊՍԺ-ի դեմ կայացած խաղից հետո (4:0) պատասխանել է փարիզցիների խաղացողների հետ իր հարաբերություններին վերաբերող հարցին։

«Նրանք իմ նախկին թիմակիցներն են, որոնց հետ ես լավ հարաբերություններ ունեի Փարիզում անցկացրած երկու տարիների ընթացքում։ Չնայած այդ ժամանակվանից ի վեր ակումբում շատ մարդիկ չեն մնացել, ես դեռ լավ հարաբերություններ ունեմ նրանց հետ՝ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ խաղացել են ՊՍԺ-ում։ Ինչպես արդեն ասել եմ, ես շնորհակալ եմ նրանց»,– 38-ամյա հարձակվողի խոսքերն է փոխանցում լրագրող Մարսելո Բենեդետոն։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2021–2023 թվականներին, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Ինտեր Մայամիին»։

Leave a Comment