Սերբիայի պետական ​​հաստատությունների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է վեց անձ

Հունիս 29,2025 23:12

«Փաստինֆո» – Սերբիայի պետական ​​հաստատությունների վրա հարձակում նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է վեց անձ, հայտնել է Բելգրադի դատախազությունը։

Նրանց մեղադրում են երկրի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու փորձի մեջ։

Նշենք, որ երեկ Սերբիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Դրանք վերածվել են անկարգությունների։ Մասնակիցները պահանջել են խորհրդարանի լուծարում և արտահերթ ընտրություններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment