Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։

«Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։

Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն դատարանի վերջերս կայացված որոշմամբ՝ դաշնային դատավորների կողմից Սպիտակ տունը սահմանափակելու լիազորությունների վերաբերյալ, և նախատեսում է վճռականորեն բողոքարկել սահմանափակումները, հայտնում է անանունության պայմանով խոսած աղբյուրը։

«Վարչակազմի առաջնահերթությունների թվում են Կրթության նախարարությանը և Կառավարության արդյունավետության նախարարությանը վերաբերող արգելքները, ինչպես նաև դատարանի որոշումը, որը դադարեցնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարումը», – հավելել է թերթի աղբյուրը։

Leave a Comment