https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=c19e0b691f
«Ուրարտուն» նոր պաշտպան է ձեռք բերել
Երևանի «Ուրարտու» ակումբը ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 32-ամյա պաշտպան Անտոն Բրատկովի հետ
Բրատկովը կարիերայի ընթացքում հանդես է եկել ուկրաինական «Մետալիստի», «Լվովի», «Զիրկայի» և «Դեսնայի» կազմերում։ 2020/21 մրցաշրջանից հանդես է եկել «Փյունիկում»։
Ֆուտբոլիստը Հայաստանի կրկնակի չեմպիոն է։
«Ողջունում ենք Անտոնին և մաղթում հաջողություններ մեր թիմի կազմում», – ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։