ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում

Դիտում ՝ 23 523

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժիններ՝ հունիսի 27-ին տարբեր վայրերից ձերբակալված անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերին տեղում ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնել են,  որ այցի արդյունքները կամփոփվեն, գրավոր պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից և ըստ անհրաժեշտության` ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment