Յունիբանկը դարձել է Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը — Armsport.am

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարել են նոր համագործակցության մասին։ Պայմանագրով «Յունիբանկը» մեկ տարով դառնում է ակումբի տիտղոսային հովանավորը՝ երկարաձգման հնարավորությամբ։

Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել են «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը և «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Հաջորդ խաղերից սկսած «Ուրարտուի» ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան նոր մարզաշապիկներով, որոնց վրա կլինի «Յունիբանկի» տարբերանշանը։

Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол, люди играют в футбол и текст «OOTBALL CL TU URARTU URARTU U UNIBANK ΝΚ ሀሪሀቦበጣ cи4ne3иb BnowaФ Ow»

Leave a Comment