Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է։
Մեսսիի տարեկան աշխատավարձը 12 միլիոն դոլար է։ Պարտադիր բոնուսների հետ նրա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է 20,4 միլիոն դոլարի։
Ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակը՝
1․ Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 20,4 միլիոն դոլար
2. Լորենցո Ինսինիե («Տորոնտո»)՝ 15,4 միլիոն դոլար
3. Սերխիո Բուսկետս («Ինտեր Մայամի»)՝ 8,8 միլիոն դոլար
4. Միգել Ալմիրոն («Ատլանտա Յունայթեդ»)՝ 7,9 միլիոն դոլար
5. Իրվին Լոսանո («Սան Դիեգո»)՝ 7,6 միլիոն դոլար
6. Ֆեդերիկո Բերնարդեսկի («Տորոնտո»)՝ 6,3 միլիոն դոլար
7. Էմիլ Ֆորսբերգ («Նյու Յորք Ռեդ Բուլզ»)՝ 6,03 միլիոն դոլար
8. Ժորդի Ալբա («Ինտեր Մայամի»)՝ 6 միլիոն դոլար
9. Ռիկի Պուր («Լոս Անջելես Գելաքսի»)՝ 5,8 միլիոն դոլար
10. Ժոնատան Բամբա («Չիկագո Ֆայր»)՝ 5,6 միլիոն դոլար։