Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով

«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով:

«Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր կարողություններն ապացուցելու համար: Հիշու՞մ եք, նա ասում էր, որ իրեն հիմնական կազմի խաղացող չեն համարում: Նա պետք է ապացուցի, որ դա ճիշտ չէր»,-նշել է Ռադիմովը:

2024/25 մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ իրեն չի բավարարում «Լոկոմոտիվում» ստացած խաղաժամանակը:

Leave a Comment