Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը:

«Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ:

Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար:

Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության զգացում ունենք»,- 43-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահը հայտարարել էր, որ «Ռեալը» իշխանության զգացում ունի, իսկ կատալոնացիները՝ ինքնության:

Leave a Comment