Դա կլինի ամենավատ սցենարը Իրшնի համար

Դիտում ՝ 22 151

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական ​​անդամների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի ապագան, որի ամենավատ սցենարը կլինի Իսլամական Հանրապետության դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (NPT): Այս մասին Մակրոնը հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ահա թե ինչու ես առաջիկա օրերին ցանկանում եմ գործադրել բոլոր դիվանագիտական ​​ջանքերը և միջոցներ ձեռնարկել՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու և դրանում Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական ​​անդամներին ներգրավելու համար։ Ես այն սկսկել եմ քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և կշարունակեմ  յուրաքանչյուրի հետ, ով տեսնում և հասկանում է հետագա ռիսկերը», — խոստացավ Ֆրանսիայի առաջնորդը։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment