«Բարսելոնան» 3-րդ անգամ է խախտում Կրույֆի «օրենքը»․ Marca

«Բարսելոնան» մոտ է «Աթլետիկի» եզրային հարձակվող Նիկո Վիլյամսի տրանսֆերը գնելուն, հայտնում է Marca-ն:

Իսպանական պարբերականը ֆուտբոլասերների ուշադրությունն է հրավիրել մի շատ հետաքրքիր հանգամանքի և հիշել է Կրույֆի «օրենքը»։

«Նա, ով նույնիսկ մեկ վայրկյան կասկածում է «Բարսելոնայում» խաղալու ցանկության հարցում, մեզ պետք չէ», – ասում էր կատալոնական ակումբի լեգենդը, որը, ըստ էության, չգրված օրենք դարձավ ակումբի ղեկավարների համար:

Սակայն «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և գործող նախագահ Ժոան Լապորտան խախտել են այդ «օրենքը»:

2007-ին Թիերի Անրին «Բարսելոնա» տեղափոխվեց՝ 1 տարի առաջ ակումբին մերժելուց հետո: 2019-ին ներեց Անտուան Գրիզմանին, որի քայլը տրանսֆերից մեկ տարի առաջ ավելի աղմկահարույց ու քննադատված էր: Գրիզմանը վավերագրական «Որոշում» ֆիլմի միջոցով մերժել էր «Բարսելոնային», բայց մեկ տարի անց տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք:

Այժմ դարձյալ նույնը անում է Լապորտան: 2024-ի ամռանը «Բարսելոնան» համաձայնության էր հասել «Աթլետիկի» հետ, բայց վերջին պահին Նիկոն հրաժարվեց տեղափոխվել «Բարսելոնա»: 1 տարի անց նրա տրանսֆերը շատ մոտ է:

Leave a Comment