Եվրոպայի խորհուրդը որոշեց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համար հատուկ տրիբունալ ստեղծել

Հատուկ տրիբունալի ստեղծման համաձայնագիրը նախօրեին Ստրասբուրգում ստորագրել են ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Եվրոպայի խորհրդի մամուլի բաժնից «Ռադիոլուրին» հայտնել են, որ ստորագրվել է նաեւ Հատուկ տրիբունալի կանոնադրությունը։

«Սա տրիբունալ է, որը դատելու է` ով է զոհ, ով ագրեսոր, հստակեցնելու պատասխանատվության միջոցները, քանի որ առանց պատասխանատվության չի կարող լինել երկարատև խաղաղություն Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հատուկ տրիբունալը պետք է դատի Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ հարձակման համար պատասխանատու քաղաքական եւ ռազմական բարձրագույն ղեկավարությունը։ Սակայն նրանց կարող են դատել միայն պաշտոնը թողնելուց հետո։

Leave a Comment