
Միացյալ Նահանգները որևէ հետախուզական տվյալներ չունի, որ մինչև ամերիկյան օդային հարվածները Իրանը կարողացել է հարստացված ուրանը դուրս բերել իր միջուկային օբյեկտներից, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
«Ես կարող եմ ասել ձեզ, որ Միացյալ Նահանգները որևէ տվյալ չունի, որ հարստացված ուրանը դուրս է բերվել հարվածից առաջ», — ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Այն մնացել է փլատակների տակ՝ շաբաթ երեկոյան հաջողությամբ իրականացված հարվածների հետևանքով»։