«Լիոնը» պաշտոնապես բողոքարկել է Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆինանսական վերահսկողության մարմնի՝ DNCG-ի որոշումը, որով ակումբը կարող է իջեցվել Լիգա 2։
Ակումբի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը «անընդունելի» է՝ հաշվի առնելով վերջին ամիսների ընթացքում կատարած ներդրումները և ֆինանսական կայունությունը։ «Քրիսթալ Փելասի» վաճառքից հետո ձևավորված բյուջեն, ըստ «Լիոնի», լիովին բավարարում է հաջորդ մրցաշրջանի պահանջները։
Ակումբը շեշտում է նաև, որ վերջին երկու տարիներին անընդմեջ ապահովել է եվրագավաթային մասնակցություն, իսկ 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է Ֆրանսիայի առաջնության 6-րդ հորիզոնականը։ Այս բոլոր հանգամանքները, «Լիոնի» կարծիքով, բավարար հիմք են, որպեսզի թիմը շարունակի հանդես գալ Լիգա 1-ում։
Ակումբը պատրաստվում է բողոքարկման ընթացքին՝ նպատակ ունենալով ապացուցել իր ֆինանսական կայունությունն ու պաշտպանել իր տեղը բարձրագույն լիգայում։