Wizzair-ը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան

Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizzair ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է չվերթները դեպի Երևան: Այս մասին հայտնում են ԱՄԷ-ում հայաստանի դեսպանատնից: «Աբու Դաբիի օդանավակայանում և հյուրանոցներում գտնվող՝ դեպի Երևան Wizzair-ի չեղարկված թռիչքների ուղևոր ՀՀ քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով խնդրում ենք դեսպանության armemiratesembassy@mfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անհատական տվյալները՝ անուն-ազգանուններ, կոնտակտային համար, հյուրանոցի անուն»,-ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանատնից հորդորում են՝ ուշադիր հետևել ավիաընկերության ցուցումներին, ինչպես նաև ուղևորների էլփոստերին Wizzair-ի կողմից ուղարկվող տեղեկատվությանը: Իսրայելա-իրանական պատերազմի պատճառով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքը, ինչի հետևանքով չեղարկվել են տասնյակ ավիաչվերթներ:

Leave a Comment