ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ հրթիռային հարվածների հետեւանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը լուրջ է, չնայած նշել է, որ այդ հարցի վերաբերյալ առկա հետախուզական տվյալները համոզիչ չեն, հաղորդել է Reuters-ը։
Նրա մեկնաբանությունները հաջորդել են ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրություններին, որոնց համաձայն՝ ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը գնահատել է, որ հարվածներն Իրանի միջուկային ծրագիրը մի քանի ամսով են հետ մղել, չնայած վարչակազմի պաշտոնյաների պնդումներին, թե ծրագիրը դադարեցվել է։ «Հետախուզական տվյալները… շատ անհամոզիչ էին»,- ասել է Թրամփը լրագրողներին ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հետ հանդիպման ժամանակ, Հաագայի գագաթաժողովից առաջ։
«Հետախուզական տվյալներն ասում են. «Մենք չգիտենք, դա կարող էր շատ լուրջ լինել»։ Ահա թե ինչ են ասում հետախուզական տվյալները։ Այնպես որ, ես կարծում եմ՝ դա ճիշտ է, բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք ասել՝ «մենք չգիտենք»։ Դա շատ լուրջ էր։ Դա ոչնչացում էր»,- ավելացրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հետ է մղվել «փաստորեն տասնամյակներ, որովհետեւ ես չեմ կարծում, թե նրանք երբեւէ դա նորից կանեն»։