Քաղաքական դաշտում առկա որ սուբյեկտը հրապարակավ ու աներկբա չդատապարտեց սա, նույն խարանը կրելու է իր վրա, դրանից բխող բոլոր՝ իր համար ողբերգական հետեւանքներով. Հռիփսիմե Գրիգորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչքան ատելություն պիտի ունենաս Հայաստանի, մարդկանց հանդեպ, որ ուզենաս «պատի տակ գյուլլել», «ընտանիքներին կոմպենսացիա տալ» ու ասես որ «իրանք էլ ուրախ կլինեն», ժողովրդին «խորը անասուն ազգ» կոչես…

Էս ասածներդ բոլորը ձեր մասին է, ինքներդ եք արժանի էս ամենին, ինչ ասել եք… 

Հեղաշրջում էիք ուզում… Դատարանը կորոշի ձեր ողորմելի ճակատագրերը, Ժողովուրդն էլ իր վերաբերմունքը ցույց կտա… 

Բայց մեռնելու չափ ատելով Հայաստանը՝ չուզելով մի կարեւոր բան եք արած լինելու: 

Այսօր ճամփաբաժան է լինելու. քաղաքական դաշտում առկա որ սուբյեկտը հրապարակավ ու աներկբա չդատապարտեց սա, նույն խարանը կրելու է իր վրա, դրանից բխող բոլոր՝ իր համար ողբերգական, իսկ մեր պետության համար ՝ հրաշալի հետեւանքներով: 

Հայաստանը Անկախ Պետություն է, ու հարատեւ է լինելու մեր Անկախ Պետության գոյությունը: 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը   

Կեցցե՛ Հայաստանի Ժողովուրդը»։

Leave a Comment