Այո, վախեր ունեինք, որ ձերոնք յուղը կլցնեին քաղաքացիների ավտոմեքենաների վրա, կվառեին, հետո մարդկանց կգյուլլեին. սրբապիղծների հեղաշրջումը կանխված է. Ռուբինյանը՝ Նաթան սրբազանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««Երևի (իշխանությունները) ինչ-որ վախեր ունեն»

Այսպես է այսօր Նաթան սրբազանը մեկնաբանել Բագրատ սրբազանի ձերբակալությունը:

Այո, Գերաշնորհ Տեր, իրոք որ, վախեր ունեինք: Վախենում էինք, որ ձերոնք յուղը կօրհնեին, հետո կլցնեին քաղաքացիների ավտոմեքենաների վրա, կվառեին, հետո մարդկանց կգյուլլեին:

Իսկ հիմա էլ վախեր չունենք, որովհետև սրբապիղծների հեղաշրջումը կանխված է: Ձեզ էլ խորհուրդ կտամ այսուհետ 10 անգամ մտածել խոսելուց առաջ: Դուք, ի տարբերություն Աջապահյանի, դրան ունակ եք»։

Leave a Comment