Թուրքական մամուլում լայնորեն տարածվել է հանդիպման լուսանկարը, որտեղ երևում է Էրդողանի ձեռքի ծրարը. կայացել է Էրդողան-Թրամփ հանդիպումը

Նիդերլանդներում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպումը կայացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ երկու երկրները մասնավորապես՝ էներգետիկ և ներդրումային ոլորտներում մեծ ներուժ ունեն։ Ըստ Էրդողանի՝ ռազմարդյունաբերական համագործակցության զարգացումը կնպաստի, որ  երկուստեք առևտրաշրջանառության ծավալը հասնի 100 մլրդ դոլարի։

Էրդողանը ողջունել է Իսրայելի և Իրանի միջև Թրամփի ջանքերով hաստատված հրադադարը և հույս հայտնել, որ այն կլինի մշտական։

Կողմերը նաև քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի խաղաղ լուծումը և Գազայում տիրող իրավիճակը։

Հանդիպումը լայն տարածում է գտել թուրքական մամուլում, հատկապես քննարկման առիթ է դարձել Էրդողանի ձեռքի ծրարը։ Սոցցանցերի օգտատերերի մոտ հարց է առաջացել, թե ինչ է ծրարի մեջ։

Leave a Comment