Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։

«Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ B-2 ռմբակոծիչները նետեցին 14 GBU-57 գերծանր ռումբ։

Leave a Comment