Կանադական The Hockey Writers պորտալը ներկայացրել է նախորդ 20 տարիներին Calder Trophy մրցանակը ստացած հոկեյիստների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է NHL-ի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինը: Calder Trophy-ն տրվում է Հոկեյի ազգային լիգայում առաջին ամբողջական մրցաշրջանն անցկացրած լավագույն հոկեյիստին:
Նորամուտի մրցաշրջանում (2005/2006) ռուս հարձակվողը վաստակել է 106 միավոր (52 գոլ, 54 ասիստ)՝ 1993 թվականից հետո դառնալով առաջին նորեկը, որը հատել է 100 միավորի շեմը:
1․ Ալեքսանդր Օվեչկին «Վաշինգտոն Քեփիթալզ» 2005–06
2․ Եվգենի Մալկին «Պիտսբուրգ Պինգվինս» 2006–07
3․ Օսթոն Մեթյուզ «Տորոնտո Մեյփլ Լիֆս» 2016–17
4․ Մեթյու Բարզալ «Նյու Յորք Այլենդերս» 2017–18
5․ Կիրիլ Կապրիզով «Մինեսոտա Ուայլդ» 2020–21
6․ Սթիվ Մեյսոն «Կոլամբուս Բլու Ջեքեթս» 2008–09
7․ Արտեմի Պանարին «Չիկագո Բլեքհոքս» 2015–16
8․ Էլիաս Պետերսոն «Վանկուվեր Քենաքս» 2018–19
9․ Ջեֆ Սկիներ «Կարոլինա Հարիքեյնս» 2010–11
10․ Մորից Զայդեր «Դետրոյթ Ռեդ Ուինգս» 2021–22
39-ամյա Օվեչկինը ավարտված մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեցլ է 895-ի, շրջանցել լեգենդար Ուեյն Գրեցկիին՝ NHL-ի պատմության մեջ ամենաշատ տափօղակ նետած հոկեյիստների անվանացանկում բարձրանալով առաջին տեղ: