
Դիտում ՝ 22 150
Իսրայելի հետ հրադադարը ուժի մեջ է մտել իրանական կողմից։ Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։
«Հրադադարը սկսվել է Իսրայելի տարածքների վրա Իրանի չորս հարձակումներից հետո», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նրա խոսքով՝ 24 ժամվա ընթացքում աշխարհը կողջունի «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ ներկայումս Իսրայելի հետ ո՛չ հրադադարի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերաբերյալ որևէ համաձայնություն չկա։
Կիսվել սոց․ ցանցերում