
Թերեւս կաթողիկոսը լռելու փոխարեն կարող է ընդունել չափազանց արդարացի ու կշռադատված առաջարկս ու ջրից համեմատաբար չոր դուրս գալ .
Թող հայտարարի ,որ իր գնալու կամ մնալու հարցը պիտի որոշվի բացառապես համաժողովրդական քվեարկության միջոցով …
Եթե այդքան վստահ է , որ իրոք վայելում է համաժողովրդական սեր , համակրանք , վստահություն եւ հարգանք ,թող հարցը դրվի քվեարկության …
Եթե այդքան վստահ է, որ իր անձի հանդեպ բացասական տրամադրվածությունը ստեղծել է ներկայիս վարչապետը , իսկ մինչ այդ այն չի էլ եղել , թող հարցը դրվի քվեարկության…
Թող որոշի ժողովրդի մեծամասնությունը `արժանի է արդյոք տիար Կտրիճ Ներսիսյանը հետայսու զբաղեցնել Լուսավորչի գահը ու մեզ քրիստոնեական պատգամներով սնուցել, թե ոչ …
Ի դեպ `Միքայել Աջապահյանը լինելով բավականին կարեւոր դերակատար հոգեւոր վերնախավի շրջանում, բավականին թյուր կարծիքի է, թե բարձրաստիճան հոգեւորականները մեծամասամբ միասնական են.
Վստահեցնում եմ , որ այդպես չէ, հստակ տեղեկություններ էլ ունեմ , որ այդպես չէ, բայց փակագծերը չեմ բացի ,որովհետեւ իրենք դրանում շուտով կհամոզվեն տրամաբանական դեպքերի բերումով .
Սա ի գիտություն …
Իսկ ընդդիմությունը ռուսական ազդեցության օլիգարխներին Հայաստանում կշիռ տալով այլեւս չի կարողանալու հավակնել դառնալ ԱԺ -ում երկրորդ քաղաքական ուժ …
Նախ`որովհետեւ դրանով հետ են մղում իրենց ներկայիս լիդերներին `Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին , ցույց տալով , որ նրանք այնքան թույլ ու վարկաբեկված են ,որ նոր ,թարմ ու լրիվ այլ ԴԵՄՔԵՐ են բերել առաջին պլան , ինչը անել արդեն ստիպված էին ,
Երկրորդ ` իրենք չեն կարող կառավարել հսկայական ռեսուրսների տեր օլիգարխներին `քաղաքական խաղի կանոններով …
Ինչ -որ պահի թելը կտրվելու է ու ներսում իրար դեմ դուրս գան …
Երրորդ ` ժողովուրդը այլ պետության քաղաքացու , այլ պետության տոտալ ազդեցության տակ գտնվող ,երբեք խոշոր քանակի քվեներ չի տա ,անգամ եթե խոսքը գնում է նախկինների`հիմնականում ռուսահպատակ էլեկտորատի մասին .
Իսկ եթե Լյուբյանկայի նկուղում գծած ծրագիր է,(իսկ դեպքերի հանրագումարը բերում է նրան ,որ հենց այդպես է), որի մեկնարկի դեմը առնել ընդդիմությունը չէր էլ կարող , որովհետեւ երբ զանգում են Կրեմլից ,իրենք էլ ոչինչ չեն որոշում , ապա պիտի գոնե մեղմեն իրենց շուրջ ստեղծված անբարենպաստ կոնյուգացիան `հնարավորինս նվազ ռիսկերով դուրս գալու համար …
Բոլոր դեպքերում ամիսներ անց այլեւս նոր ընտրություններ են , ու ես վստահ եմ , որ մեր ժողովուրդը կանգնելու է բացառապես ԱՆԿԱԽԱԿԱՆ ուժերի ու ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կողքին …
Իսկ եթե ձեր կողքին է կանգնելու ,ու դուք դրանում վստահ եք` մի՛ աղմկեք …
Պարզապես մի՛ աղմկեք …
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ