
Իսրայելի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում՝ Լիթանի գետից դեպի հյուսիս ընկած տարածքում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորման ռազմական օբյեկտներին՝ զենքի պահեստներին և հրթիռային կայաններին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելի պաշտպանության բանակը կործանիչներով հարվածներ է հասցրել Լիբանանի Լիթանի գետից հյուսիս ընկած հատվածում տեղակայված «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական օբյեկտներին՝ հրթիռային կայաններին և զենքի պահեստներին», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշում է, որ «զենքի առկայությունը և«Հեզբոլլահ»–ի գործունեությունը տարածքում Իսրայելի և Լիբանանի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունների կոպիտ խախտումներ են»։