Ակումբային ԱԱ. Չորս ակումբներ արդեն ապահովել են իրենց տեղը փլեյ-օֆֆում — Armsport.am

ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբյին առաջնության խմբային փուլի երկու տուրերից հետո չորս ակումբներ արդեն ապահովել են իրենց տեղը 1/8-րդ եզրափակիչում։ Դրանք են՝ C խմբից «Բավարիան», D խմբից «Ֆլամենգոն», G խմբից «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին»։

 

Միևնույն ժամանակ, ութ ակումբ կորցրել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը՝ «Օքլենդ Սիթին», «Լոս Անջելեսը», «Ուրավա Ռեդ Դայմոնդսը», «Ուլսան Հյունդայը», «Սիեթլ Սաունդերսը», «Ալ-Աինը», «Պաչուկան» և «Վիդադ Կասաբլանկան»։

Երրորդ տուրի խաղերը կկայանան հունիսի 23-ից 26-ը։ Փլեյ-օֆֆի փուլը կմեկնարկի հունիսի 28-ին։

Leave a Comment