«Հարձակվելով՝ ԱՄՆ-ն ազատել է Իրանի ԶՈւ-ի ձեռքերը ցանկացած գործողության համար»․Իրանի ԳՇ պետ

Քաղաքականություն

23.06.2025 | 13:22

Իրանի ԶՈւ-ի ԳՇ պետն անդրադարձել է իրանական միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածներին։ «Միացյալ Նահանգները, շարունակելով լիակատար աջակցություն ցուցաբերել բարբարոսական և ագրեսիվ սիոնիստական ​​ռեժիմին, բացահայտորեն և ուղղակիորեն մտել է պատերազմի մեջ՝ խախտելով իսլամական Իրանի ինքնիշխանությունը և ոտնահարելով մեր երկրի սրբազան հողը»,-իր հայտարարության մեջ նշել Իրանի զինված ուժերի նորընտիր շտաբի պետ, գեներալ-մայոր Սայիդ Աբդոլրահիմ Մուսավին, փոխանցում է իրանական Mehr գործակալությունը։

Նա  հայտարարել է՝ «հանցագործ Ամերիկան ​​պետք է իմանա, որ Իրանը կպատժի իր իսրայելական ռեժիմին» ու հավելել, որ «երբեք չեն նահանջի այդ հարցում»։

Մուսավին ընդգծել է, որ «Իրանի վրա հարձակվելով՝ ԱՄՆ-ն ազատել է Իրանի զինված ուժերի ձեռքերը ցանկացած գործողություն անելու համար»։

Հիշեցնենք, որ լույսի հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը հարված է հասցրել Իրանի միջուկային ծրագրի երեք օբյեկտի` Ֆորդոյի, Սպահանի, Նաթանզի։ B-2 ռմբակոծիչները, ենթադրաբար, հարձակվել են  Ֆորդոյի գործարանի վրա՝ օգտագործելով 13.6 տոննա կշռող բունկերային ռումբեր։

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն անդառնալի վնաս կպատճառի նրանց»։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

Leave a Comment